Դպրություն

Բուհական միջավայրի բարելավման համար անհրաժեշտ արդիական փորձը՝ Իտալիայից Հայաստան․ «Դպրություն»

Erasmus+ ծրագրի շրջանակներում Իտալիայի Տուշայի համալսարանում իրականացվել է աշխատակազմի վերապատրաստման շաբաթ՝ մոտ 2 տասնյակ երկրների բուհական ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հնգօրյա վերապատրաստման միջազգային շաբաթվա բովանդակության առանցքային թեման նվիրված է եղել գործող կրկնակի դիպլոմով կրթական ծրագրերի զարգացման ու նոր ծրագրերի ներդրման գործընթացին։                   

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Երևանի պետական համալսարանի թիմերը ևս մասնակցել են այդ վերապատրատումներին։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոնի  «Տնտեսագիտության և կառավարման» ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը և ԵՊՀ-ի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի դոցենտ Գրիգոր Ղազարյանը։

Կարդացեք նաև

Back to top button