
ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարության ավարտից մի քանի ժամ առաջ շնորհել է «կանխարգելիչ» ներում գիտնական Էնթոնի Ֆաուչին, գեներալ Մարկ Միլլին, սենատոր Ադամ Շիֆին, այլ գործիչների։
Նա իր այս քայլը բացատրել է նրանով, որպեսզի կանխի «չարդարացված» եւ «քաղաքական դրդապատճառներով հետապնդումները»։
Ֆաուչը համավարակի շրջանում օգնում էր Սպիտակ տանը համակարգել կորոնավիրուսի դեմ պայքարը, գեներալ Միլը Միացյալ շտաբների պետերի նախկին նախագահն է, որը Թրամփին անվանել էր «ֆաշիստ» եւ «վտանգավոր մարդ»։
Սենատոր Ադամ Շիֆը ղեկավարել է Հունվարի 6-ի անկարգությունների կոնգրեսական հանձնաժողովը։ Բադյենը ներում է շնորհել հանձնաժողովի բոլոր անդամներին։ Այս հանձնաժողովն ուսումնասիրում էր 2021-ի հունվարին Թրամփի աջակիցների գրոհը Կապիտոլիումի վրա։
«Պետական այս ծառայողներն ազնվորեն եւ գերազանց ծառայել են մեր երկրին եւ արժանի չեն, որպեսզի դառնան չարդարացված եւ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հետապնդումների օբյեկտ»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։




