ԿարևորՄիջազգային

Իսրայելի եւ ՀԱՄԱՍ- ի միջեւ առաջին փոխանակությունը կատարվեց. 471 օրվա մեջ զոհվել է 47 հազար մարդ

Երկուշաբթի՝ հունվարի 20-ի գիշերը Իսրայելը ազատ արձակեց պաղեստինցի 90 բանտարկյալներին այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ- ը Թել Ավիվին հանձնեց երեք պատանդներին, հայտնում է BBC-ին։ Փոխանակումը տեղի է ունեցել հրադադարի համաձայնագրին համաձայն, որն ուժի մեջ է մտել կիրակի օրը։

Reuters- ը, հենվելով ՀԱՄԱՍ- ի տվյալների վրա, հայտնում է, որ ազատ արձակված պաղեստինցիներից 69 կանայք են, այդ թվում մեկ անչափահաս աղջիկ, 21-ը պատանիներ։

Times of Israel- ը նշում է, որ ազատ արձակվածների մեծ մասը Արեւմտյան ափի բնակիչներ են, մնացածը՝ Արեւելյան Երուսաղեմի։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակման արդյունքում զոհվել էր 1200 իսրայելցի, 250 հոգի պատանդ էր վերցվել։ Իսրայելի տվյալներով՝ պատանդներից 90-ը անհետ կորած են։ Ամենայն հավանականությամբ՝ անցած արյունալի 471 օրերից հետո ողջ է մնացել 57 իսրայելցի պատանդ։

Այդ ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության արդյունքում զոհվել է մոտ 47 հազար պաղեստինցի։

Կարդացեք նաև

Back to top button