Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և հասարակական գործիչ Վահրամ Աթանեսյանը զրուցում են վերջինիս «Աստծու հաջորդ օրը» վեպի մասին։
Վահրամ Աթանեսյանի «Աստծու հաջորդ օրը» վեպը պատմության ընթացքի հեղինակային փորձընկալում է, որն իր հերթին ստեղծում է մեկնաբանությունների և փորձընկալումների տարածություն, և այդ առումով շատ հարցերում մեկնակետային է: Միևնույն ժամանակ այն գեղարվեստական հրաշալի իրացում է, որում իրադարձությունների հոսքն ու մարդկանց պատկերաշարը չափազանց ներդաշնակ զարգացումների ու ընդհանրացումների տիրույթում են:




