ԿարևորՄիջազգային

Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա փակ տարածքում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սաստիկ ցրտերի պատճառով երկուշաբթի օրը կայանալիք երդմնակալության արարողության վայրը կտեղափոխվի։ 40 տարվա մեջ առաջին անգամ երկրի ղեկավարի երդմնակալության արարրողությունը կայանում է ոչ թե բացօթյա, այլ փակ տարածքում՝ Կապիտոլիումում։

«Արկտիկայից եկող հոսնանքքները շրջում է երկրում: Ես չեմ ուզում մարդկանց վնաս պատճառել»,-այսօր Truth Social հարթակում ասել է Թրամփը: շ

«Հետևաբար, ես հրամայել եմ երդմնակալության ուղերձը՝ ներառյալ աղոթքն ու այլ ելույթները, հնչեցնել Միացյալ Նահանգների Կապիտոլիումի ռոտոնդայում»,- հավելել է Թրամփը։

Կարդացեք նաև

Back to top button