ԿարևորՔաղաքական

Ռուսաստանի և Իրանի նախագահները կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակը

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ի բանակցություններում կքննարկեն իրավիճակը Սիրիայում, պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում և Հարավային Կովկասում։ Օրակարգում կլինեն նաև մի շարք այլ հարցեր, հանդիպումից առաջ հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից։

«Ակնկալվում է, որ առաջիկա բարձր մակարդակի բանակցություններում անդրադարձ կլինի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերին, որոնց թվում են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, զարգացումները Մերձավոր Արևելքում՝ ներառյալ Սիրիայում և պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, Անդրկովկասում»,- ​​ասվում է հաղորդագրությունում։

Պուտինն ու Փեզեշքիանը կստորագրեն ՌԴ և Իրանի միջև ռազմավարական համընդգրկուն գործընկերության մասին պայմանագիր, ինչպես նաև մամուլի համար հայտարարությամբ հանդես կգան։

Կարդացեք նաև

Back to top button