
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին, որը կանցկացվի հունվարի 20-24-ը։
«Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Համաժողովին մասնակցելու են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Չինաստանի փոխվարչապետ Դին Սյուեսյանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներ։
Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է։ Այն 1971 թվականից ամենամյա հանդիպումներ է անցկացնում բիզնեսի առաջատար ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների ու տարբեր ոլորտների փորձագետների հետ: Այս տարի այն անցկացվում է «Համագործակցություն խելացի դարաշրջանի համար» խորագրի ներքո։ Ֆորումը կտևի մինչև հունվարի 24-ը։




