
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Ռուսաստան այց նախատեսվում է, հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում որոշակի բարդություններ կան, բայց երկխոսությունը շարունակվում է, և առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա։




