
Խաշթառակ և Բերքաբեր գյուղերի տնամերձերում հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել։
«Տավուշի մարզի Խաշթառակ և Բերքաբեր գյուղերի 87 տնամերձերում հին, անարդյունավետ այգիների փոխարեն Կառավարության ֆինանսավորմամբ հիմնվել են հոնի և նռան՝ 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ՝ ավելի քան 8400 տնկիներով»,- ասված է վարչապետի գրառման մեջ:




