Սպորտքաստ

Հայաստանի հենակետային մարզաձևեր. հարյուրավոր մեդալներ, տիտղոսներ ու նոր հեռանկարներ․ «Սպորտքաստ»

Մենք հենակետային ենք անվանում այն մարզաձևերը, որոնցում մեր մարզիկները սերնդե- սերունդ տիտղոսներ ու մեդալներ են նվաճում: 2024 թվականն էլ ծանրամարտում, ըմբշամարտում ու բռնցքամարտում արդյունավետ տարի էր:

Փարիզի օլիմպիական խաղերում էլ Հայաստանը մեդալակիրներ ունեցավ այս երեք մարզաձևերից երկուսում: Իսկ գերծանր քաշային կարգում ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը կարող է այս տարիներին նորանոր տիտղոսներ նվաճել: Հունահռոմեական ոճի ըմբիշ, մեր հսկան՝ Արթուր Ալեքսանյանը շարունակում է պայքարն իր հարուստ մեդալային հավաքածուն նորերով համալրելու համար: Սպասելիքները մեծ են մեր մյուս անվանի մարզիկներից, իսկ երիտասարդների շարքերում նոր անուններ ենք բացահայտում ոչ միայն տղաների, այլև աղջիկների:

Այս 3 մարզաձևերում մեր բազմաթիվ մարզիկները՝ արդեն տիտղոսներ նվաճածներն ու նոր անունները, շարունակում են նախորդ սերունդների ավանդույթները: Այդուհանդերձ, այս մարզաձևերն ունեն իրենց նրբությունները, նաև առկա են խնդիրներ, որոնք ընթացիկ լուծումներ են ստանում:

«Սպորտքաստ» հաղորդման հյուրը մարզական լրագրող, մեկնաբան Արամ Մանուկյանն է:

Կարդացեք նաև

Back to top button