Հարավային Կովկասում Թուրքիայի և Ռուսաստանի բախումը ժամանակի խնդիր է։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է թուրքագետ Նելլի Մինասյանը։
Լևոն Սարդարյանն ու թուրքագետը զրուցում են հայ-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, Թուրքիա-Ադրբեջան առնչությունների մասին։
Մինասյանի խոսքով, Թուրքիայի հիմնական թիրախը Կենտրոնական Ասիան է, իսկ Հարավային Կովկասը որպես ճանապարհ են դիտարկում։ Ամենագլխավորը Թուրքիայի համար ասյպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցն է, որը ոչ միայն տնտեսական հարց է, որքան ռազմավարական նպատակ։
44-օրյա պատերազմից հետո Թուրքիան որդեգրել է թյուրքական ինտեգրացիայի քաղաքականություն, իսկ առանց ցամաքային ուղիղ կապի դա անհնար է։ Եվ այժմ Թուրքիայի գերխնդիրն է ճանապարհի վրա ունենալ վերահսկողություն։




