ԿարևորՀասարակություն

Բացվել է հիմնովին նորոգված և վերազինված արյան ծառայության Գորիսի կայանը

Բացվեց հիմնովին նորոգված և վերազինված արյան ծառայության Գորիսի կայանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ռազմավարական կարևոր նշանակության այս հաստատությունը հագեցած է արյան հավաքագրման և պահման համար անհրաժեշտ պայմաններով:

Արյան պաշարները մշտապես համալրման կարիք ունեն. քայլ առ քայլ գնում ենք անվարձահատույց կանոնավոր դոնորության մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը, իսկ դրա համար կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը նաև Երևանից դուրս»,-գրել է նա:

Կարդացեք նաև

Back to top button