ԿարևորՏնտեսական

ՀՀ կառավարության օրակարգում այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա․ Պապոյան

Երեւանը մտադիր չէ դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախություն այն է, որ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված. որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով»,-ասել է նա։

Պապոյանի խոսքով, Հայաստանը պետք է ավելացնի տնտեսության մրցունակությունը , բարձրացնի արտադրողականությունը, հնարավորինս լավ ապրանքներ արտադրի։

Հունվարի 9-ին կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին։

Կարդացեք նաև

Back to top button