
Հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում թե՛ նախադպրոցական կրթության, թե՛ հանրակրթության ոլորտներում՝ ուղղված կրթության բովանդակության փոփոխմանը, արդյունավետության բարձրացմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը։
Ինչի՞ համար է պատասխանատու ԿԶՆԱԿ–ը (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն):



«Դպրություն» հաղորդման հյուրերն են ԿԶՆԱԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԶՆԱԿ–ի գնահատման, մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը և Կոտայքի մարզի Ակունք համայնքի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման փորձագետ Հերմինե Աբրահամյանը։




