ԿարևորՀասարակություն

Հայաստանը Կալիֆորնիայի ավերիչ անտառային հրդեհներից տուժածների կողքին է․ Նիկոլ Փաշինյան

Մեր մտքերը Կալիֆորնիայի բնակիչների հետ են, X-ում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը բոլոր տուժածների, նաև Լոս Անջելեսի և ամբողջ Կալիֆորնիայի հայ համայնքի կողքին է: Մենք հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»,- ասել է վարչապետ Փաշինյանը։

Լոս Անջելեսի հրդեհները սկսվել են հունվարի 7-ին և նման աղետների պատմության մեջ դարձել են ամենամեծ ավերածությունների պատճառ: Լոս Անջելեսի նահանգապետը կիրակի հայտարարել է, որ 24 մարդ մահացել , շուրջ 180 հազարը տարհանվել է, մոտավորապես 10 հազար շենք է այրվել։

Կարդացեք նաև

Back to top button