
Հարավային Կալիֆորնիայի անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակի տվյալները։
«Լոս Անջելեսի օկրուգում հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի»,- հայտնում է հեռուստաալիքը։
Անտառային հրդեհները Լոս Անջելեսի շրջանում սկսել են տարածվել հունվարի 7-ից: Ըստ օդերեւութաբանների՝ հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել չոր ու քամոտ եղանակը։ Հրդեհը տարածաշրջանում ոչնչացրել է ավելի քան 12 հազար շինություն։ Լոս Անջելեսի առնվազն 153,000 բնակիչ մեկ գիշերվա ընթացքում տարհանման ցուցում է ստացել:
Ամենամեծ` Պալիսադես հրդեհի տարհանման հրամանն ընդլայնվել է, քանի որ կրակը տարածվում է արևելք և սպառնում Լոս Անջելեսի Բրենթվուդ և Էնսինո արվարձաններին:
Նահանգապետ Գևին Նյուսոմը կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել տեղական հրշեջ կայաններում ջրի ճնշման կորստի և Սանտա Յնես ջրամբարից ջրի պաշարների անհասանելիության վերաբերյալ:
Լոս Անջելեսի շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն, զգուշացվում է, որ ծուխը և օդում տարածվող մասնիկները կարող են անմիջական և երկարաժամկետ վտանգ ներկայացնել:




