Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և թարգմանչուհի Լյուսիլ Ջանինյանը զրուցում են ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոթի «Մեռնող կենդանին» վեպի մասին։ Այն անգլերենից թարգմանել է հենց Լյուսիլ Ջանինյանը։
Պրոֆեսորի և նրա ուսանողուհու սիրավեպի շուրջ հյուսված պատումը շոշափում է Ֆիլիպ Ռոթ գրողի համար չափազանց կարևոր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կյանքն ու մահը, անհատի ազատությունն ու մարդկանց կաղապարված մտածողությունը, սերն ու սեքսը։




