ԿարևորՄշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը Փարաջանովի 100-ամյակին նվիրված ներկայացմամբ է հանդես եկել Թբիլիսիում

Հունվարի 10-ին Թբիլիսիի հանդիսությունների տանը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Վերադարձ» ներկայացմամբ հանդես է եկել Երևանի մնջախաղի պետական թատրոնը։

Միջոցառմանը ներկա է գտնվել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր խոսքում շնորհակալություն է հայտնել թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին գեղեցիկ ու տպավորիչ բեմադրության եւ դերասաններին կատարողական բարձր արվեստի համար։

ՀՀ դեսպանն իր գնահատանքն է հայտնել նաև կազմակերպիչներին, հանձինս Noumen Art ժամանակակից եւ էթնո-ավանգարդային միջազգային փառատոնի հիմնադիր Գիորգի Դավիթաշվիլիի։

Կարդացեք նաև

Back to top button