ԿարևորՀասարակություն

Վշտացած ենք անտառային հրդեհների մասին լուրերից․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիա նահանգին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X-ի իր էջում ցավակցություն է հայտնել ԱՄՆ հայաշատ Կալիֆորնիա նահանգում մոլեգնող հրդեհների կապակցությամբ։

«Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերից։ Ցավակցություն ենք հայտնում տուժածների, այդ թվում՝ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթել տուժածներին։ Հուսով ենք, որ արագորեն կվերացվեն հրդեհի հետևանքներ, ու հասարակության կյանքը լիովին կվերականգնվի։»,- ասված է հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Back to top button