
ԱՄՆ «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան» չունի Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ, «Ամերիկյան ձայնի» հայկական ծառայությանը հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։
Երեկ մամուլի ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայ-ամերիկյան համագործակցությունն արդեն ռազմավարական բնույթ է կրում։
«Մենք ունենք ռազմավարական երկխոսություն, որը պայմանավորվել ենք բարձրացնել ռազմավարական գործընկերության: Այս մասին քննարկվող փաստաթուղթը կամ փաստաթղթերը իհարկե, կան: Ուզում եմ նաև ասել, որ հանդիպում էլ է քննարկվում, նախատեսվում»,- ասել է նախարար Միրզոյանը։




