
Հորդանանը և Սիրիան պայմանավորվել են ստեղծել անվտանգության համատեղ կոմիտե՝ իրենց սահմանների անվտանգության, զենքի և թմրանյութերի մաքսանենգության և «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարելու համար, երեքշաբթի (հունվարի 7-ին) հայտարարել է Հորդանանի արտաքին գործերի նախարարը:
«Մեր անվտանգությունը մեկն է, միասին կհամակարգենք մեր գործողություններն այս մարտահրավերների դեմ պայքարելու համար», — Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին։
Շիբանին, որն Ամմանում է Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցելելուց հետո, Սաֆադիին ասել է, որ Սիրիայի նոր իսլամիստ կառավարիչների օրոք թմրանյութերի մաքսանենգությունը սպառնալիք չի լինի Հորդանանի համար :
Հորդանանի արտաքին գործերի նախարարն էլ վստահեցրել է, որ Հորդանանը պատրաստ է էլեկտրաէներգիա մատակարարել Սիրիային, ինչպես նաև աշխատում է նրան գազով ապահովելու ուղղությամբ։




