ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է 2025 թվականի ձմեռային զորակոչը

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր միջոցառմամբ մեկնարկել է տարվա առաջին զորակոչը, որին ներկա են եղել Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը, համայնքների ղեկավարներ, հայտնում են Վաղարշապատի համայնքապետարանից։

Միջոցառումը սկսվել է տերունական աղոթքով եւ ծաղկեդրմամբ:

Օրհնության կարգը կատարել է թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով մեր երկրի եւ անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար:

Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը բարի ծառայություն է մաղթել նորակոչիկներին, նշել, որ հայրենիքի պաշտպանությունը սրբազան եւ եղբայրական առաքելություն է, որին այսօր մեկնում են մեր որդիները:

Նորակոչիկները զինվորական կենտրոնական հավաքակայան մեկնել են բարձր տրամադրությամբ եւ հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով։

Կարդացեք նաև

Back to top button