ԿարևորՄիջազգային

Երկրաշարժ Տիբեթում. կան զոհեր

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում երկրաշարժ է տեղի ունեցել։ Զոհերի թիվը հասել է 53-ի, տուժածներինը՝ 62-ի, հայտնում է Xinhua գործակալությունը։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր առնվազն 32 զոհի և 38 վիրավորի մասին։

Սեյսմիկ ակտիվությունը հանգեցրել է բազմաթիվ ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացման։ Տեղում լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Մարդիկ տարհանվել են աղետի գոտու ամենավտանգավոր շրջաններից։

Կարդացեք նաև

Back to top button