
Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության և կարևորության մասին մշտապես է խոսվում։
Ինչպիսի՞ կրթություն ունենք մենք։ Ի՞նչ արվեց 2024 թվականին՝ ի՞նչ մարտահրավերների բախվեց կրթական համակարգը։
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունը 2030-ին թվականին, ինչպե՞ս, ի՞նչ ուղղությամբ պետք է փոխակերպվի կրթական ոլորտը, որպեսզի բավարարի այսօրվա, վաղվա պահանջներին և նպաստի մրցունակ հասարակության ձևավորմանը։
Որո՞նք են այն գերակայություններն ու հանձնառությունները, որ ստանձնում է պետությունը, և ինչպե՞ս են դրանք անդրադառնում նաև մասնավոր հատվածի վրա։


«Դպրություն» հաղորդաշարի հյուրերն են «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն` Շամամ Գևորգյանը և ԵՊՀ–ի դասախոս, փիլիսոփա, կրթության ոլորտի փորձագետ՝ Սերոբ Խաչատրյանը։




