Արամ Հայրյանը ծնվել է 1992 թվականին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում, ինչպես շեշտում է՝ Խոջալուի ազատագրման հաջորդ օրը։ Հայրը՝ Լևոն Հայրյանը, արցախյան շարժման առաջամարտիկներից է, արցախյան առաջին պատերազմի մասնակից։ Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 2008-ին Արամն ընդունվել է ԵՊՀ Ֆիզիակայի ֆակուլտետ, 2010-2012 թվականներին ժամկետային զինծառայություն է անցել Ջրականում։
Զորացրվելուց հետո վերադարձել է գյուղ ու զբաղվել գյուղատնտեսությամբ։ Որպես կամավորական մասնակցել է քառօրյա ու 44-օրյա պատերազմներին։ 44-օրյային հիմնականում Հադրութում էր ու Շուշիի մատույցներում։ Պատերազմում մարդկային բազմաթիվ կորուստներ է ունեցել , բայց ասում է՝ ամենամեծ կորուստը հայրենիքն էր ու հայրենական տունը։ Արամն այսօր ապրում է Երևանում, աշխատում է «Ազատազէն» հրաձգարանում որպես հրահանգիչ։




