ԿարևորՀասարակություն

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս

Նավասարդ Սրբազանը շնորհավորանք է հղել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։ Ուղերձում ասված է․

«Սիրելի՜ հավատավոր զավակներ,

Սուրբ Ծննդյան ավետիսի հոգենորոգ զգացողություններով և բերկրաբեր ցնծությամբ հղում ենք մեր ջերմագին շնորհավորանքները՝ Ամանորի և Աստվածհայնության տոների առթիվ:

Մեր մաղթանքն է, որ Բեթղեհեմյան մսուրից ճառագող լույսը հաճությամբ և խաղաղությամբ տարածվի ձեր հարկերից ներս՝ սփռելով բարեբերություն և սեր: Թող 2025 թվականը արդյու-նավորվի Մանուկ Հիսուսի հրաշափառ Ծնունդով: Եվ թող բեթղեհեմյան կենսաբեր մսուրքի ճառագայթները, որպես աստվածային սիրո արտացոլանք, նոր, օրհնաբեր դռներ բացեն Հա-յոց աշխարհում:

Սիրառատ և հոգեհաճ զգացողություններով ևս մեկ անգամ ողջունում ենք մեր Տիրոջ Աստ-վածհայտնության տիեզերական և սքանչելի խորհուրդն ու ավետում.

«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,

Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:

Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի»:

Կարդացեք նաև

Back to top button