ԿարևորՄիջազգային

Նոր Օռլեանում ամբոխի մեջ մխրճված բեռնատարի վարորդը հավատարմության երդում էր տվել «Իսլամական պետություն» կազմակերպությանը

Բեռնատարի վարորդը, որը Նոր Օռլեանի կենտրոնում մխրճվել էր ամբոխի մեջ, ժամանակին հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, սակայն հարձակման ժամանակ միայնակ Է գործել, հայտնել Է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն։

Կասկածյալը՝ 42-ամյա Շամսուդ-Դին Ջաբբարը, Միացյալ Նահանգների քաղաքացի Է, Տեխասից է, ԱՄՆ բանակի վետերան Է և ժամանակին ծառայել է Աֆղանստանում: Նոր Օռլեանում ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում նա տեղում սպանվել Է։

Նա դեկտեմբերի 31-ին մեքենայով Հյուսթոնից մեկնել Է Նոր Օռլեան, ճանապարհին Facebook-ում տեղադրել Է հինգ տեսանյութ, որում ասել Է, որ աջակցում է «Իսլամական պետությանը»:

Տեսանյութերից մեկում Ջաբբարն ասել Է, որ նախկինում ծրագրել է վնաս հասցնել իր ընտանիքին և ընկերներին, սակայն մտահոգվել Է, թե լրատվամիջոցներ չեն կենտրոնանա «հավատացյալների և անհավատների միջև պատերազմի վրա»:

Նոր Օռլեանում ողբերգությունը տեղի է ունեցել Բուրբոն փողոցում, որը քաղաքի կենտրոնի ամենաբանուկ փողոցներից մեկն Է, «Ֆրանսիական թաղամասում» է, որտեղ այդ պահին մարդիկ տոնել են Ամանորը։ Ընդհանուր առմամբ, ՀԴԲ-ի տվյալներով, մարդկանց վրա միտումնավոր վրաերթի հետևանքով սպանվել Է 14 մարդ, կան մեծ թվով վիրավորներ, իսկ ահաբեկչին չեզոքացրել են դեպքի վայր հասած իրավապահները:

Կարդացեք նաև

Back to top button