Առանց տողատակի

2025 թվականը լինելու է բարդ բարեփոխումների տարի. «Առանց տողատակի»

2025 թվականը լինելու է բարդ բարեփոխումների տարի։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով, այդ ճանապարհին փորձելու են անել ոչ թե ժողովրդահաճո գործողություններ, այլ քայլերը բխելու են պետության շահերից։ Լևոն Սարդարյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարն ամփոփել են անցնող տարին, խոսել կատարված աշխատանքներից, նախանշված բարեփոխումներից։

Արայիկ Հարությունյանի խոսքով, 2024 թվականը զարգացումներով լի, նաև անվտանգային առումով հանգիստ տարի էր։ Իշխանության նպատակն էր ստեղծել մեխանիզմներ, որոնք ավելի կամրապնդեն անվտանգային միջավայրը թե՛ ներսում, թե՛ դրսում։

Խոսելով ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունների մասին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, թե ՀՀ կառավարությունը շատ տարբեր, անգամ ճակատագրական հարցերում, ընդդիմությանը հրավիրել է քննարկումների, և հիմնականում մերժում ստացել։

Անցնող տարվա ամենամեծ ձեռքբերումներից մեկն էլ, ըստ Հարությունյանի, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն էր, երկու երկրների միջու ստորագրված փաստաթուղթը։ Վստահ է՝ 2025-ին ավելի լուրջ հաջողություններ են գրանցվելու։

Կարդացեք նաև

Back to top button