ԿարևորՄիջազգային

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ինքնաթիռի կործանման կապակցությամբ։

ԱԳՆ X-ի էջում արված գրառման մեջ ասված է․

«Խորապես վշտացած ենք Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգության՝ ինքնաթիռի կործանումից, որը խլել է շատ կյանքեր։ Մեր ցավակցությունն ու կարեկցանքն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին»:

Հարավային Կորեայի ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 167 մարդ է զոհվել։ Ինչպես հայտնում է Reuters-ը, ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բռնկվել է։ 

Կարդացեք նաև

Back to top button