Հարավային Կորեայի ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 167 մարդ է զոհվել։ Ինչպես հայտնում է Reuters-ը, ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բռնկվել է։ Հարավային Կորեայի օդանավակայանում ավիավթարից առաջ վերահսկող կենտրոնը ինքնաթիռին զգուշացում է ուղարկել թռչունների հետ բախման վտանգի մասին։
Փրկվել է երկու մարդ, երկուսն էլ անձնակազմի անդամներ։ Պաշտոնյաները կարծիք են հայտնել, որ մյուս բոլոր ուղևորները զոհվել են։ Անձնակազմի երկու անդամները՝ տղամարդ և կին, ողջ են մնացել, նրանք գտնվել են ինքնաթիռի պոչի հատվածում, ճեպազրույցի ժամանակ ասել է երկրի ազգային հրշեջ ծառայությունը ղեկավար Լի Ջունգ Հյունը։

Տեղական լրատվամիջոցներով հեռարձակված տեսանյութում երևում է, թե ինչպես է երկշարժիչ Boeing 737-800-ը վայրէջքի ժամանակ դուրս գալիս թռիչքուղուց, բախվում պատին ու հրդեհ բռնկվում։
Երկրի տրանսպորտի նախարարության տվյալներով այս ավիաաղետը հարավկորեական հողի վրա երբևէ տեղի ունեցած ամենամահացու և, վերջին երեք տասնամյակի ընթացքում, ամենավասարսափելին՝ հարավկորեական ավիաընկերության մասնակցությամբ։
1997 թվականին Գուամում կորեական ավիաընկերության կործանման հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ: Հարավային Կորեայի տարածքում ամենասարսափելին Air China-ի վթարն էր, որի հետևանքով զոհվել է 129 մարդ:




