
Ամերիկյան անօդաչու ինքնաթիռները կշարունակեն Իրաքի հյուսիսում հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին, անկախ նրանց, որ ահաբեկիչները սպառնում են սպանել իրենց մոտ գտնվող երկրորդ ամերիկացուն։
Վերջին անգամ 14 հարված է հասցվել Մոսուլի մոտ ռազմավարական ամբարտակի մոտ։ Ամերիկյան օդուժը օգնում է իրաքյան եւ քրդական զորքերին։ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ ավիահարվածների հետեւանքով ոչնչացվում են գրոհայինների տեխնիկան եւ այլ նպատակակետեր։




