
Հայրս բավական կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցրել, վստահ եմ, որ դրանք նյարդի ազդեցության հետևանքներ են, ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով համացանցում տարածվող տեսանյութին։
Ավինյանը նշում է, որ իր հայրը քաղաքական գործիչ չէ, շատ պարզ մարդ է ու շատ ավելի դյուրին է էմոցիաներին տրվում։
«Ափսոսում և ներողություն եմ խնդրում ասված խոսքերի համար»,- ասել է նա:




