
Իրանի Սպահան քաղաքի Նոր Ջուղա թաղամասում ապրող հայերը պատրաստվում են Ամանորին՝ կազմակերպելով տոնական միջոցառումներ եւ հյուրասիրելով ցանկացողներին, գրում է «Իռնա» լրատվական գործակալությունը։
Իրանի պետական գործակալությունը նաեւ տեղադրել է Նոր տարվա եւ Սուրբ Ծննդի զարդարանքներով Ջուղայի հայոց եկեղեցու լուսանկարները։












