ԴպրությունՀասարակություն

Գնահատման և թեստավորման կենտրոնը ընդլայնում է գործունեության շրջանակը․ նոր փոփոխություններ 2025-2026 ուստարում․ «Դպրություն»

Գնահատման և թեստավորման կենտրոնի առաքելությունն է արդյունավետ և բարձրորակ գործունեությամբ նպաստել համընդհանուր փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտի ստեղծմանը:    

Գնահատման և թեստավորման կենտրոնը որոշիչ դեր ունի կրթական գործընթացներում։ Եթե նախկինում կառույցի գործունեությունն առնչվում էր միայն սովորողների գիտելիքների ստուգմանը, այժմ ներառում է նաև մանկավարժների մասնագիտական կարողությունների ստուգման և այս ծիրում՝ բազմաթիվ այլ գործընթացներ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների մանկավարժների ատեստավորում, բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների կամավոր ատեստավորում և այլն։

Գնահատման և թեստավորման կենտրոնը օգնություն և օժանդակություն է ցուցաբերում կրթության կազմակերպիչներին, ուսուցիչներին, ծնողներին ու աշակերտներին՝ հանրակրթության տարբեր հարցերի և հատկապես գնահատման և թեստավորման վերաբերյալ։

2025-2026 ուստարվա դիմորդները ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ, որից առաջին փուլի դիմումների հայտագրումը ընդգրկում է տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև 25-ը ընկած ժամանակահատվածը, և տվյալ տարվա հունվարին հանձնվող միասնական քննությունները։

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ  Կարո Նասիբյանն է ամփոփում 2024-ը և ներկայացնում 2025-ի ծրագրերը, ինչպես նաև՝ հունվար–փետրվար ամիսներին սպասվող քննությունների ժամանակացույցը։

Կարդացեք նաև

Back to top button