ԿարևորՀասարակություն

Արտաշատի ԲԿ-ի ֆինանսական առողջացման ծրագիրը մեր անմիջական վերահսկողության տակ է. Անահիտ Ավանեսյան

Կառավարության որոշմամբ Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն աշխատողների նկատմամբ պարտավորությունների կատարմանը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Բժշկական այս կենտրոնի ֆինանսական առողջացման ծրագիրը գտնվում է մեր անմիջական վերահսկողության տակ»,- նշել է նա։

Հիվանդանոցում խնդիրներ էին առաջացել աշխատավարձերի վճարման հետ կապված։ Բժշկական կենտրոնի բժիշկներն այսօր մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպում էին ունեցել, ներկայացրել իրավիճակը։

Կարդացեք նաև

Back to top button