Ի՞նչ սպասելիքներ ունեինք Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից, ինչի՞ հիման վրա են ձևավորվում դրանք, արդյո՞ք մեր ավագ սերունդների ֆուտբոլասերը շարունակում է համեմատականներ տանել 1970-ականների Երևանի «Արարատ»-ի ցուցադրած խաղի ու դրա արդյունքի և նորանկախ Հայաստանի հավաքականի, ակումբների միջև:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա պաշտոնական հանդիպումներին: Մեր երկիրը ներկայացնող ընտրանին մարտին, ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակում մրցելու է Վրաստանի հավաքականի հետ:
«Սպորտքաստ» հաղորդման հյուրը Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի պետ Էդուարդ Քալանթարյանն է:




