Հայաստանում ժողովրդագրական առումով հսկայական մարտահրավերներ կան, որոնք պայմանավորված են տարբեր գործոններով։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Լևոն Սարդարյանն ու նախարարը զրուցում են ժողովրդագրության, պետական ռազմավարության, Արցախից բռնի տեղահանվածներին տրվող օգնության, թոշակների, տարեցների օգնության, աշխատատեղերի, զբաղվածության ռազմավարության, սոցիալական տարբեր ծրագրերի մասին։
Ըստ Մկրտչյանի, ամենամեծ մարտահրավերը բնակչության սեռատարիքային կառուցվածքն է, տարիների ընթացքում այն ենթարկվել է դեգրադացիայի։ Ավեի քիչ կանայք, ավելի քիչ երիտասարդներ, ավելի շատ տարեցներ, ահա ժողովրդագրական վիճակը։
Նախարարությունը մինչև 2040 թվականը 190-ից ավելի ծրագրեր է իրականացնելու ժողովրդագրության ուղղությամբ։ Նպատակն է խթանել ակտիվ ծերությունը, ծնելիությունը։ Նախարարը մտահոգիչ թիվ է հայտնել, համաձայն որի, Հայաստանում այսօր գրեթե 130 հազար 18-ից 29 տարեկան չաշխատող, չսովորող երիտասարդներ կան։




