
«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Ալիեւին զարգահարել է Էրդողանը եւ շնորհավորել նրա տարեդարձը, ցանկացել հաջողություն եւ առողջություն։
Նրանք քննարկել են Ադրբեջանի անդամակցությունը Իսլամական ությնակին՝ D- 8-ին, Ալիեւը շնորհակալություն է հայտնել Էրդողանին այս հարցում աջակցության համար։
Քննարկվել են Սիրիայի իրավիճակը, այնտեղ սոցիալ-տնտեսական զարգացման համար համատեղ ծրագրերը։
Ալիեւն ու Էրդողանը վստահություն են հայտնել, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական, եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանային անվտանգության հարցեր»,- գրել է «Անադոլուն»։




