
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարրոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ:
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, հարգելի Ժան-Նոել Բարրո, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ:
Ակնկալում եմ Հայաստան-Ֆրանսիա գործընկերության ամրապնդման ուղղությամբ մեր համագործակցության շարունակումը, որպեսզի նոր շոշափելի արդյունքների հասնենք ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակներում:
Ցանկանում եմ վերահաստատել մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով ընթացիկ խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատելու իմ վճռականությունը»,- X-ի իր էջում գրել է նախարար Միրզոյանը:
Je vous adresse mes plus chaleureuses félicitations, cher @jnbarrot, pour votre reconduction au poste de Ministre de @francediplo.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) December 23, 2024
Je me réjouis de poursuivre notre coopération pour renforcer le partenariat 🇦🇲-🇫🇷, afin d’atteindre des nouveaux résultats tangibles tant sur le… https://t.co/ygnG1klpXP




