
ԲՏԱ նախարարությունը ներկայացրել է մանրամասներ՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով իրականացվող նոր կարգավորումների մասին։
Մաս 1. տրամադրվող պետական աջակցության ուղղություններ, որոնք կտրամադրվեն եռամսյակային կտրվածքով
Աշխատանքային միգրանտներ՝
• Եկամտային հարկի 60%-ի չափով աջակցություն տնտեսավարող սուբյեկտներին՝ գործում է 2025 թ. հունվարի 1-ից մինչև 2025թ․ դեկտեմբերի 31-ը։
• Եկամտային հարկի 60%-ի չափով աջակցություն աշխատանքային միգրանտներին՝ գործում է 2026 թ. հունվարի 1-ից մինչև 2031թ․ դեկտեմբերի 31-ը
Նոր աշխատողներ (առաջին անգամ ոլորտ մուտք գործող մասնագետներ)՝
Եկամտային հարկի 60%-ի չափով աջակցություն տնտեսավարող սուբյեկտներին
Կադրերի պատրաստում և վերապատրաստում՝
Եկամտային հարկի 50%-ի չափով աջակցություն տնտեսավարող սուբյեկտներին
Օրենքը ուժի մեջ կմտնի 2025թ. հունվարի 1-ից և կգործի մինչև 2031 թ. դեկտեմբերի 31-ը։




