«Անկյունաքար» հրատարակչության գլխավոր խմբագիր, թարգմանիչ Թեոֆանա Վարդանյանը խոսում է հրատարակչության թարգմանական ծրագրերից, մասնավորապես՝ ժամանակակից ֆրանսագիր դրամատուրգիայի հայերեն թարգմանություններից։
Անդրադառնում է հրատարակչության թարգմանական ծրագրերի ռազմավարությանը․ դրամատուգների ու պիեսների նախընտրություններից մինչև դրանց բեմական կյանք։
«Միջազգայնորեն հայտնի արտահայտություն կա, որ դրամատուրգիա հրատարակել իրեն կարող է թույլ տալ հարուստ երկրի հրատարակչությունը։ Դրամատուրգիա նախընտրողների շրջանակը այնքան մեծ չէ, որքան գեղարվեստական կամ թեթև ժանրերի ստեղծագործությունները։ Եվ շատ ջանքեր է պահանջում», – ասում է Թեոֆանա Վարդանյանը։
Թարգմանված գործերից ոչ մեկը պատահական ընտրված չեն։ Պիեսներում շոշափվում են համամարդկային, սոցիալ- հոգեբանական արդի խնդիրներ, որոնցից մի քանիսի սյուժեին անդրադառնում է խմբագիրը։
Հրատարակչությունը ֆրանսագիր դրամատուրգիա թարգմանում և տպագրում է 2017 թվականից։ Տպագրվել է աշխարհի տարբեր երկրների 19 ֆրանսագիր հեղինակի շուրջ 24 ստեղծագործություն։ Դրանցից մի քանիսը բեմադրվել են, որոշ ներկայացումներին ներկա է եղել նաև հեղինակը։




