Հայ ժողովուրդը պառակտված է, բզկտված է, չկա կապ Սփյուռքի հետ։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Լևոն Սարդարյանն ու ընդդիմադիր պատգամավորը զրուցում են ներքաղաքական իրավիճակի, ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության, ընդդիմության արածի և չարածի մասին։
Ըստ Մինասյանի, 2024 թվականին Հայաստանն ավելի է թուլացել, 2021-ին անգամ ավելի ուժեղ էինք, քան այսօր։ Պատգամավորը նշել է, թե անցնող տարում Հայաստանը շարունակել է խոցելի անվտանգություն ունենալ, իսկ տարածաշրջանային զագացումներն ու իշխանության անպատասխանատու վարքն ավելի են սրել իրավիճակը։




