
Հայաստանը ճանաչել է Կոսովոյի անձնագիրը, X սոցիալական ցանցում հայտնել է Կոսովոյի արտաքին գործերի եւ Սփյուռքի փոխնախարար Կրեշնիկ Ահմետին։
«Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը` այդ թվում սովորական դիվանագիտական եւ պաշտոնական, Դա կարեւոր քայլ է երկու երկրների քաղաքացիների միջեւ կապերի եւ հարաբերությունների ամրապնդման ճանապարհին»,- գրել է նա։




