Առանց տողատակի

ՔՊ-ն կոմունիստական կուսակցություն, անգամ ՀՀԿ չի դառնա․ «Առանց տողատակի»

«Քաղաքացիական պայմանագիրը» կոմկուս, անգամ ՀՀԿ չի դառնա։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանը նման պնդում է արել ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը։

Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են իշխող կուսակցությունում առկա խնդիրների, առողջապահական համակարգի, առողջապահության համապարփակ ապահովագրության, ԱԺ հանձնաժողովի հետագա անելիքների վերաբերյալ։

Խոսելով կուսակցությունից երկու պատգամավորների հեռացման մասին՝ Արսեն Թորոսյանը պնդել է, թե ավտորիտար ճնշման էլեմենտներ ՔՊ-ում չկան, իսկ պատգամավորները, եթե հակաքաղաքական քայլեր են արել, պետք է ստանան պատասխանը։ Թորոսյանի խոսքով, ընդդիմության չգոյությունը վնաս է երկրին։

ՔՊ խմբակցությունն Արսեն Թորոսյանին առաջադրել է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Նախկին նախարար Թորոսյանը նշել է, թե առողջապահության համակարգն ամենալայնն է, առնչվում է նույնիսկ արդեն մահացած կամ չծնվածներին, և համապարփակ ապահովագրությունն անհրաժեշտություն է։

Թեև էքսպերիմենտները կարող են ճակատագրական լինել։ Հակամարգը պետք է լինի կենսունակ, գները՝ հաշվարկված։ Թորոսյանը դեմ է համահարթ ապահովագրավճարին, քանի որ դրանով սկզբունք է խախտվում։ Կամ պետք է լինի աշխատավարձի ինչ-որ տոկոս, կամ այլ մեխանիզմ ներդրվի, այլ ոչ առաջարկվող մեխանիզմը։

Կարդացեք նաև

Back to top button