The Beatles-ի երկու լեգենդները՝ Փոլ ՄաքՔարթնին եւ Ռինգո Սթարը, Լոնդոնի O2 Arena-ում համատեղ համերգ են տվել, հայտնում է BBC-ն։
«Ես հիանալի գիշեր եմ անցկացրել և սիրում եմ բոլորիդ»,- ասել է Beatles-ի թմբկահար Ռինգո Սթարը։
Հինգշաբթի օրվա համերգը Sir Paul’s Got Back շրջագայության վերջին կետն էր։ Մինչ այդ, 82-ամյա ՄաքՔարթնին հանդես էր եկել Ֆրանսիայում, Իսպանիայում և Բրազիլիայում:
Ռինգոն այդ օրվա միակ աստեղային հյուրը չէր: Rolling Stones-ի կիթառահար Ռոննի Վուդը միացել էր ՄաքՔարթնիին Get Back երգի կատարման ժամանակ։ Այդ ընթացքում նա 50 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ նվագեց իր Hofner 500/1 բաս կիթառով։
Այդ կիթառը գողացել էին 1972 թվականին, սակայն տարեսկզբին այն ՄաքՔարթնիին են վերադարձրել։




