ԿարևորՄիջազգային

Վրաստանի կառավարությունը ԵԽ գլխավոր քարտուղարին խոստացել է փոփոխություններ կատարել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքում

Ստացել եմ կառավարության խոստումը, որ կփոխվի, այսպես կոչված, «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի բովանդակությունը, հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։

«Մենք կստեղծենք Վրաստանի և Եվրախորհրդի փորձագետներից աշխատանքային խումբ` ներառյալ Վենետիկի հանձնաժողովը, պարզելու այն փոփոխությունները, որոնք պետք է կատարվեն օրենսդրության մեջ»,- ասել է Բերսեն։

Բերսեն պաշտոնական այցով Վրաստան է ժամանել դեկտեմբերի 18-ին: Կոբախիձեի և Բերսեի առաջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 18-ին։ Նույն օրը Բերսեն հանդիպել է «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ։

Դեկտեմբերի 19-ին ԵԽ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ։ 

Եվրոպական խորհուրդը հայտարարել էր, որ Բերսի այցի հիմնական պատճառը երկրում լարվածությունն է, քաղաքական բանավեճերի ծայրահեղ բևեռացումը և բռնության ակտերը, որոնք տեղի են ունենում վերջին շաբաթներին։

Կարդացեք նաև

Back to top button