
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն այսօր ժամանել է Հնդկական օվկիանոսում գտնվող Մայոտ արշիպելագ, խոստացել է վերականգնել «Շիդո» ցիկլոնի հարվածից ավերված բնակավայրերը։
Reuters-ի փոխանմամբ՝ նա մամուլի ներկայացուցիչներին ասել է, որ գիշերը կմնա կղզում և կայցելի ավերածություններից տուժած շրջաններ։
Տեղի պաշտոնյաները նշել են, որ զոհվել է առնվազն 31 մարդ, սակայն կարծում են, որ զոհերի թիվը զգալիորեն կաճի: «Դրանք բաց երկնքի տակ գտնվող զանգվածային գերեզմաններ են», — այսպես են արտահայտվել տեղական իշխանությունների ներկայացուցիչները Մակրոնի հետ զրույցում՝ նկարագրելով հետնախորշ թաղամասերի վիճակը։
Մակրոնը դեկտեմբերի 23-ը հայտարարել է համազգային սգո օր։
Մայոտում ապրում են բազմաթիվ միգրանտներ, ովքեր ժամանել են Ֆրանսիայի տարածք ապաստան փնտրելու նպատակով: Ենթադրվում է, որ նրանք են ամենաշատը տուժել, քանի որ շատերն ապրում են ինքնաշեն ապաստարաններում։
Մայոտ կղզիների խմբում ապրում է 320 հազար մարդ։




