Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է հրթիռային «մրցույթ» ԱՄՆ-ի հետ՝ ցույց տալու համար, թե ինչպես է ռուսական «Օրեշնիկ» նոր հիպերձայնային բալիստիկ հրթիռը կարող հաղթահարել ամերիկյան պաշտպանության համակարգերը, հայտնում է Reuters- ը։
Նա առաջարկել է, որ երկու կողմերը ընտրեն թիրախներ, որոնք կպաշտպանվեն ամերիկյան հրթիռներով։
«Մենք պատրաստ ենք նման փորձի»,- ասել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ «Օրեշնիկը» ժամանակակից զենք է՝ հիմնված նախորդ ռուսական մշակումների վրա։
Ռուսաստանը նոյեմբերի 21-ին առաջին անգամ «Օրեշնիկը» կիրառել է Դնեպրում՝ ի պատասխան Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ի ATACMS և բրիտանական Storm Shadow հրթիռների կիրառմանը։
Թարգմանությունը՝ Կարինե Ծատինյանի




