ԿարևորՄիջազգային

Իսրայելը զանգվածային օդային հարվածներ է հասցրել Եմենին. Al Arabia

Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Եմենին, հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։ Ըստ աղբյուրի՝ գործողությանը մասնակցել է մի քանի տասնյակ ինքնաթիռ։

Իր հերթին Եմենի Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքը հայտնել է, որ ռմբակոծվել են Սանայում գտնվող երկու էլեկտրակայան։

Նրանցից մեկն այրվում է, մյուսի կրակն արդեն մարվել է քաղաքացիական պաշտպանության ուժերի կողմից։ Բացի այդ, հարվածներ են հասցվել Հոդեյդա նավահանգստին և Ալ Հոդեյդա նահանգի Ռաս Իսա շրջանում գտնվող նավթային օբյեկտին։ Հաղորդվում է, որ ձեռնարկության աշխատակիցների թվում կան զոհեր և վիրավորներ։

Կարդացեք նաև

Back to top button