Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնություն. Հայաստանը գրավել է երկրորդ տեղը
Մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացված տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը գրավել է երկրորդ տեղը, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Վերջնական երկրորդ տեղը հաստատվեց, փայլուն է։ Աշխարհի հզորագույն երկրների հետ մրցապայքարում սա փայլուն արդյունք է»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հաղթողները որոշվել են եզրափակիչ չորս մասնակիցներից՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Չինաստանից եւ Հայաստանից։ Առաջին տեղում Ռուսաստանի, երրորդ տեղում՝ Չինաստանի հավաքականներն են։
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ցանկացած հավաքականից երեք անձնակազմ տանկով պետք է անցներ չորս կիլոմետր շրջանաձեւ։ Առաջիկ շրջանը պետք է տանկն անցներ առանց կրակոցի, երկրորդ շրջանում կրակեր ձեռքի հակատանկային նռնականետով 800 մետր հեռավորության նպատակակետին։ Եթե կարկոցը դիպուկ չստացվեր՝ անձնակազմը տուգանային 500 մետր շրջան պետք է կատարեր։ Երրորդ շրջանում տանկիստները պետք է թնդանոթով ճակատային կրակոց արձակեին երեք նպատակակետի 1600, 1700, 1800 մետր հեռավորության վրա՝ ընթացքի ժամանակ։
Այս տարի տանկային բիաթլոնի մրցումներին մասնակցում էր 12 երկիր՝ Անգոլան, Հայաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Քուվեյթը, Մոնղոլիան, Ռուսաստանն ու Սերբիան։